Դառնալ ավելի լավը 100 օրում

1. Վերցրեք որևէ բարդ ստեղծագործություն, որը Դուք երկար ժամանակ է, ինչ որոշել եք ընթերցել, սակայն դեռ չեք սկսել: Կատարեք համապատասխան հավասար բաժանումներ և կարդացեք այն 100 օրում:

2. Ամեն օր մի նոր բան փորձեք սովորել, օրինակի համար` ծաղկի անվանում, հեռավոր պետության մայրաքաղաքի անվանում, հետաքրքիր և բարդ բառեր: Երեք ամսից Ձեր բառապաշարը զգալիորեն հարստացած կլինի:
3. Արեք այն, ինչ խորհուրդ են տալիս բոլոր երկրների հոգեբանները` գրեք թղթիկի վրա 5-10 բան, ինչի համար Դուք պատրաստ եք շնորհակալություն հայտնել ամեն օր:

4. Դադարեք դժգոհել մոտակա 100 օրերի ընթացքում: Ամեն անգամ, երբ ցանկանաք բողոքել մի բանից, փորձեք լռել: Բացասական մտքերը մագնիսի պես ձգում են այլ բացասական մտքեր և հանգեցնում են վատ տրամադրության:

5. Հաջորդ 100 օրերի ընթացքում «առավոտյան մտքեր» անունով նոթատետր ունեցեք ձեռքի տակ, որում յուրաքանչյուր առավոտ կգրեք միայն դրական բաների մասին: Դրանից էլ անհրաժեշտ է սկսել օրը:

6. Մոտակա 100 օրերի ընթացքում օրական գոնե մեկ ժամ տրամադրեք հավելյալ եկամուտի աղբյուր գնտելուն: Հաստատ գումարն ավելորդ չի լինում:

7. Զբաղվեք մարմնամարզությամբ: Գոնե այդ 100 օրը փորձեք ամեն օր 20 րոպե տրամադրել մարմնամարզությանը:

8. Մոտակա 100 օրերի ընթացքում փորձեք Ձեր մտքերը կենտրոնացնել նրա վրա, ինչի ուզում եք հասնել, կոնկրետ կերպարների և սյուժեների տեսքով պատկերացրեք Ձեզ երազանքներն ու ցանկությունները:

անդրադարձը` Աննա Հովհաննիսյանի

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Դառնալ ավելի լավը 100 օրում”

Leave a Reply

Your email address will not be published.