Դանիել Վարուժան. Հասուն արտ

Արտս ոսկո՜ւն է…
Նման բոցերու
Ցորենն է բռնկեր`
Առանց այրելու
Արտս ոսկո՜ւն է…
Երկինքն է կրակ.
Հողը խորխոլած
Ծղոտներու տակ:
Երկինքն է կրակ.
Հողը խորխոլած
Ծղոտներու տակ:
Արտս ոսկո~ւն է…
Քառաշար հասկեր
Քառաշար սաթով
Արև´ն են հագեր:Արտս ոսկո՜ւն է…
Բոռ, մեղու, պիծակ
Քիստերուն մեջեն
Կանցնին զերթ փայլակ:
Քառաշար հասկեր
Քառաշար սաթով
Արև´ն են հագեր:Արտս ոսկո՜ւն է…
Բոռ, մեղու, պիծակ
Քիստերուն մեջեն
Կանցնին զերթ փայլակ:
Արտս ոսկո՜ւն է…
Մերթ կելլե, հովեն,
Դեղձանիկ մը թի´ռ,
Ոսկեծուփ ծովեն:Օրո՜ր, ոսկո´ւն արտ,
Օ՜ր տուր, հասո´ւն արտ,
Գամ ոսկիդ հնձեմ
Մանգաղով արծաթ:
Մերթ կելլե, հովեն,
Դեղձանիկ մը թի´ռ,
Ոսկեծուփ ծովեն:Օրո՜ր, ոսկո´ւն արտ,
Օ՜ր տուր, հասո´ւն արտ,
Գամ ոսկիդ հնձեմ
Մանգաղով արծաթ:
«Հացին երգը» շարքից
- Previous Հայաստանը` 1710 թվականի «Պատմական ատլասում»
- Next «Հայկական իմպրեսիոնիզմ, Մոսկվայից Փարիզ» խորագրով ցուցահանդեսը ընդգրկվել է մշակութային յոթ կարևոր իրադարձությունների ցանկում