Դանիայում փնտրում են Ռոդենի 300.000 դոլար գնահատվող արվեստի գործի գողերին

Դանիայի ոստիկանությունը որոնում է Կոպենհագենում գտնվող թանգարանից ֆրանսիացի քանդակագործ Օգյուստ Ռոդենի աշխատանքի գողերին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Գողությունը տեղի է ունեցել դեռ հուլիսին, սակայն այժմ ոստիկանությունը հրապարակել է տեսահսկման համակարգի ձայնագրությունը, որտեղ ֆիքսվել է արձանը գողանալու պահը։

Ձայնագրությունում երևում է, թե ինչպես են երկու տղամարդիկ օրը ցերեկով մտնում թանգարանի սրահ, վերցնում «Կոտրված քթով մարդը» արձանը և հանգիստ հեռանում:

1863 թվականի Ռոդենի այդ աշխատանքը գնահատվում է մոտ 300 հազար դոլար:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Դանիայում փնտրում են Ռոդենի 300.000 դոլար գնահատվող արվեստի գործի գողերին”

Leave a Reply

Your email address will not be published.