Դանիայի խորհրդարանում կքննարկվի Հայոց ցեղասպանության ընդունման վերաբերյալ բանաձևը

Այսօր  Դանիայի խորհրդարանի լիագումար նիստում  քննարկվելու է Հայոց ցեղասպանության ընդունման վերաբերյալ բանաձևը:

Այն ընդգրկվել է խորհրդարանի օրակարգում՝ Enhedslisten և Alternativet կուսակցությունների կողմից: Թեև տեղական թուրքական կազմակերպությունները ամեն բան անում են, որպեսզի տապալեն նախաձեռնությունը, սակայն դանիացի գործիչները նշել են, որ ժամանակն է, որ Դանիան դուրս գա Թուրքիայի ազդեցության տակից:

Գյուլլինգ քաղաքի թանգարանի ղեկավար Մոնս Հոյմարկը (թանգարանում են պահվում դանիացի միսիոներ Կարեն Եպպեի շնորհիվ հավաքված ցեղասպանության իսկության ապացույթները) մասնավորապես, նշել է. «Պատմաբաններն արդեն տվել են իրենց գնահատականը` տեղի ունեցածն անվանելով Ցեղասպանություն… այժմ հերթը քաղաքական գործիչներին է»:

Աղբյուրը՝ armradio.am

Տարածել`
Share

You may also like...