Դադարեցվել է պատմամշակութային արգելոցների և թանգարանների տարածքների՝ վարձակալական հիմունքներով տրամադրումը

Հայաստանի մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածել պատմամշակութային արգելոցներին եւ թանգարաններին ամրացված տարածքների օգտագործման վերաբերյալ:

Հայտարարությունում, մասնավորապես, նշված է. «Նկատի ունենալով պետական ոչ առեւտրային կազմակերպությունների կողմից՝ իրենց անժամկետ եւ անհատույց օգտագործման իրավունքով ամրացված տարածքները վարձակալությամբ տրամադրելու մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրերի եւ գործող օրենսդրության դրույթների խախտումները՝ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի 2014 թվականի հունիսի 19-ի հրամանով՝ դադարեցվել են միջոցառումների կազմակերպման նպատակով պատմամշակութային արգելոցների եւ թանգարանների տարածքների վարձակալական հիմունքներով տրամադրումը՝ մինչեւ նախարարության կողմից համապատասխան ընթացակարգերի սահմանումը»:

Տարածել`
Share

You may also like...