Գրիմի սպանությունը նախօրոք պլանավորել էր

  Պարզվել է«Ձայնը» նախագծի աստղ 22-ամյա Քրիստինա Գրիմիի մարդասպանի ինքնությունը, այս մասին հայտնել են Ամերիկյան Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքի ոստիկանության վարչությունից:  «Քրիստինա Գրիմիի վրա կրակած տղամարդը Ջեյմս Լոյբլն է, ով ծնվել է 1989թ-ի մարտի 10-ին»,- ասվում է ոստիկանության հաղորդագրությունում։

Երկու ատրճանականերով և դանակով զինված տղամարդը մոտեցել է Գրիմիին Օռլանդոյում տեղի ունեցած համերգից հետո և կրակել նրա վրա։ Երգչուհին մահացել է հիվանդանոցում, իսկ մարդասպանը տեղում ինքնասպան է եղել։

Ոստիկանությունը նշել է նաև, որ Լոյբը Օռլանդո է ժամանել Ֆլորիդա նահանգի Սանկտ-Պետերբուրգ քաղաքից։ Ենթադրվում է, որ նա նախօրոք պլանավորել էր Գրիմի սպանությունը, իսկ դրադապատճառների մասին դեռ տեղեկություններ չկան։

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed