Գործադիրը 7 մլն դրամ հատկացրեց Օպերայի շենքի տանիքի մի մասի վերանորոգման համար

Կառավարությունը պահուստային ֆոնդից 7 մլն դրամ հատկացրեց Օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի տանիքի մի մասի վերանորոգման համար։

Ինչպես նիստին նշեց Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, անցած տարի արդեն վերանորոգվել է տանիքի մի մասը, այս տարի անհրաժեշտություն կա վերանորոգելու մյուս հատվածը։

Նա կառավարությունից խնդրեց թույլ տալ գնումներն իրականացնել բանակցային ընթացակարգով, որպեսզի գործընթացն արագացվի։

Տարածել`
Share

You may also like...