Գորիսում տեղի ունենացան Ակսել Բակունցին նվիրված միջոցառումներ

Հայ գրականության ինքնատիպ գրչի հեղինակ, արձակագիր Ակսել Բակունցի ծննդյան 120- ամյակի առթիվ, այս տարի գրողի ծննդյան օրը՝ հունիսի 13-ին, Գորիսում տեղի ունենացան տարբեր միջոցառումներ և հետաքրքիր ծրագրեր: panorama.am-ի հաղորդած տեղեկություններով` հիմնական միջոցառման մեկնարկը Գորիսի նախկին ծխական դպրոցի բակում էր,  որտեղ սովորել է Ակսել Բակունցը:
Միջոցառումներ են տեղի ունեցել նաև Ակսել Բակունցի տուն-թանգարանում. Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնում, Գորիսի պետական դրամատիկական թատրոնում և Գորիսի երաժշտական դպրոցներում, որտեղ հանդես կգան թատերական բեմականացումներով, երաժշտական կատարումներով և ասմունքով:

Ակսել  Բակունցն իր գրական ինքնատիպ ու հսկայական ժառանգությամբ մնում է հայ ընթերոցողի սիրելի գրողը:  Սիրված արձակագիրը ծնվել է 1899 թվականին, հունիսի 13-ին Գորիսում։ Գորիսի ծխական դպրոցն ավարտելուց հետո Բակունցը 1910 թվականին ընդունվում է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որի դասարանային բաժինն ավարտում է 1917 թվականին։ Հետագայում մանկավարժական աշխատանք է կատարում Զանգեզուրի Լոր գյուղում։ 1917-1918 թվականներին որպես շարքային զինվոր մասնակցել է Աշկալայի, Իլլիջայի, Արդահանիկռիվներին և Սարդարապատի ճակատամարտին։ Սովորել է Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտում, ապա մեկնել Խարկով և 1923թվականին ավարտել Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտը, վերադարձել և 1924-1926 թվականներին աշխատել Գորիսում որպես Զանգեզուրի գավառական գյուղատնտես, գավգործկոմի հողբաժնի վարիչ, 1926-1931 թվականներին՝ Երևանում՝ որպես հողժողկոմատի հողվարչության պետի տեղակալ։

Ակսել Բակունցը կնոջ՝ Վարվարա Չիվիջյանի և որդու՝ Սևադայի հետ

1927-1928 թվականներին աշխատել է նաև «Մաճկալ» թերթում։ 1928 թվականին մասնակցել է Երևանի անասնաբուծական-անասանաբուժական (զոովետ) ինստիտուտի կազմակերպմանը և աշխատել այնտեղ։ 1931 թվականին աշխատել է «Նոր ուղի» հանդեսում։ Այնուհետև հիմնականում զբաղվել է գրական աշխատանքով։ Գրել է «Զանգեզուր» և «Արևի զավակը» կինոնկարների սցենարը։ Գնդակահարվել է 1937 թվականի հուլիսի 8-ին Ստալինի ցուցումով։

Աղբյուրը`menq.org

Տարածել`
Share

You may also like...