Գորան Բրեգովիչն ելույթ կունենա Երևանում

ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ՝ Մեցցո Պրոդաքշնը ներկայացնում է աշխարհահռչակ երաժիշտ Գորան Բրեգովիչի մենահամերգը Երևանում: Համերգը կկայանա ապրիլի 16-ին, 19:00-ին Մարազահմերգային համալիրի համերգային դահլիճում: Այս մասին գրում է erit.am կայքը:
Աղբյուրը նշում է Բրեգովիչը հանդիսանում է Էմիր Կուստուրիցայի գրեթե բոլոր հանրահայտ ֆիլմերի երաժշտության հեղինակը, որոնց թվում են «Սև կատու, սպիտակ կատու», «Գնչուների ժամանակը», «Արիզոնյան երազանք», «Անդերգրաունդ» ֆիլմերը։
Երգչի երաժշտությունն իր մեջ պարունակում է բալկանյան, հունական, հռոմեական, գնչուական հնչերանգներ:
Աղբյուրը` menq.org
- Previous «Երևանյան թմբուկները»՝ Պավել Սարգսյանի գլխավորությամբ, ճանաչվել է 2017թ. լավագույն «Երիտասարդ մշակութային կոլեկտիվ»: (Լուսանկարներ)
- Next Իմ ֆիլմերը երկար կապրեն, որովհետև դրանք լի են սխալներով. Ա. Փելեշյան