Գոռը՝ պայծառ ներկապնակով քաջը. Նրա կյանքի ներկերը հիմա տիեզերքում են

Այցելեք, նայեք, զգացեք, ճանաչեք նրան, պատմեք նրա մասին չերերացող ձայնով. Գոռի մասին խոսքը չպիտի երերա։ Երեւանի «Դվին» հյուրանոցում բացվել է Արցախյան պատերազմում զոհված հերոս ԳՈՌ ԱՎԵՏԻՔՅԱՆԻ գունանկարների ցուցահանդեսը։ 

«Գոռի մասին խոսքը չպիտի երերա, ես կկարդամ ուղղակի, որ հուզմունքը չխանգարի»,- իր խոսքն այսպես սկսեց Հերոս Գոռ Ավետիքյանի մայրը՝ Փիրուզան, վերցրեց թուղթը, որի վրա գրել էր որդու մասին, եւ իր լույս տղայի նկարչական աշխատանքների ցուցահանդեսի բացմանը սկսեց կարդալ:

Մենք քարացած լսում էինք նրան, իսկ բառերը մեզնից, մեր ընկալումից, մեր մտային հնարավորություններից ՄԵԾ էին, նույնիսկ մեր սրտերի զգացական տարածություններից էին ՄԵԾ, եւ մենք կանգնել էինք մոլորված, գլխահակ, իսկ Գոռի մասին բառերը դուրս էին գալիս մոր հոգուց, անցնում էին այստեղ-այնտեղ կանգնած մեր մարմինների միջով ու որպես պայծառ շտրիխներ ավելանում էին Գոռի պայծառ գունանկարների վրա։

Կանգնել դեղինի, կարմիրի, կապույտի, կանաչի առատ հոսանքի տակ, տեսնել որ գունային զարմանահրաշ խաղի տղան էկրանից է, էկրանին է, ուղղակի՝ էկրանին… ու շարունակել ապրել, որովհետեւ չես մեռել, ուղղակի չես մեռել, քանի որ այս արարիչ տղան բոմբերի տակ էր՝ իր կյանքի մեծ ներկապնակով կանգնած…

Քո կյանքի ներկերը հիմա տիեզերքում են, տիեզերական տղա։ Հավերժ փառք ու պատիվ քեզ, քաջ։ Ամեն առավոտ քո անխառն գույներից մի կաթիլ թող իջնի աշխարհում բացվող ծաղիկների վրա։

Գոռի մասին խոսքը չպիտի երերա…

Խոնարհվում եմ…

Մայիսյան հերոսամարտերին և Հանրապետության տոնին ընդառաջ՝ մայիսի 27-ին, «Դվին» համալիրի ցուցասրահում բացվեց Արցախյան պատերազմում հերոսաբար նահատակված նկարիչ, 20-ամյա Գոռ Ավետիքյանի ցուցահանդեսի բացումը՝ «Ես ձեզ սիրում եմ» խորագրով:Ցուցահանդեսում ներկայացված են նաև Արցախյան պատերազմի հետևանքով վիրավորված հերոսների նկարած կտավները, որոնք ձեռք բերելով ձեր ներդրումը կունենաք նրանց բուժման հարցում:Մետաքսյա Ղևոնդյանի ֆեյսբուքյան էջիցԼուսանկարները՝Գոռ Ավետիքյանի մոր՝ Փիրուզա Թեմուրյանի էջից

Տարածել`
Share

You may also like...

Արխիվ

March 2023
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031