Գնիր գիրք, կստանաս հարկային արտոնություն
Իտալիայի տնտեսական զարգացման նախարար Ֆլավիո Ձանոնատոն հայտարարել է, որ նրանք, ովքեր գիրք կգնեն, այսուհետ կստանան հարկային արտոնություններ։
Ինչպես հայտնում է Euromag-ը, այս ակցիայի նպատակն է իտալացիների շրջանում վերածնել սերը դեպի ընթերցանությունն ու աջակցել գրախանութների աշխատանքին
Վերջին սոցիոլոգիական հարցումների տվյալների համաձայն՝ իտալացիների 46%-ը տարեկան ընդամենը 1 գիրք է կարդում, իսկ 10%-ն ընդհանրապես տանը գրքեր չունի։
- Previous Ստեղծագործողների միությունում նշեցին Կարապետ Պետրոսյանի 85 ամյակը
- Next «Writer’s Digest» ամսագիրը` լավագույն տեղեկատու