Գյուղերի 1800 երեխա մասնակցել է մասնագիտական կողմնորոշմանը

Հայաստանի մանուկներ հիմնադրամը 2016թ. դեկտեմբերի 12-ին` ժամը 10:30-ին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի դահլիճում կանցկացնի մասնագիտական կողմնորոշման ծրագրի «Դարձի՛ր այն, ինչ կաս» խորագրով ավարտական միջոցառման մեդիա բրիֆինգը, որին կհարջորդի բուն միջոցառումը։

Արմավիրի, Արագածոտնի, Լոռու և Տավուշի մարզերից բազմաթիվ աշակերտներ և ուսուցիչներ ելույթ կունենան՝ ներկայացնելով մասնագիտության ընտրության վերաբերյալ մի շարք հիմնախնդիրներ և մոտեցումներ։

Հայաստանի մանուկներ հիմնադրամի մասնագիտական կողմնորոշման ծրագիրը, որը ֆինանսավորվել է HSBC  Խմբի «HSBC Youth Opportunities Programme»  կրթական ծրագրի կողմից, իրականացվել է 2015 թ.-ից՝ Արմավիրի, Արագածոտնի, Լոռու և Տավուշի մարզերի գյուղական համայնքների 18 դպրոցներում 5-11-րդ դասարանների շուրջ 1800 աշակերտների համար:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed