Գյոթեն «կհանգրվանի» նաև Հայաստանում

Համաշխարհային մասշտաբով իր ուրույն տեղն ու նշանակությունն ունեցող Գերմանական լեզվի և մշակույթի տարածման Գյոթեի ինստիտուտը իր մասնաճյուղը կբացի նաև Հայաստանում և Ադրբեջանում:
Այս մասին Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Յոհաննես Էբերտը:
«Մեր ծրագրով ցանկանում են աջակցել նաև Հայաստանում և Ադրբեջանում մշակութային գործիչների շփումներին և նոր փոխանակումների համար դաշտ ստեղծել»,- նշել է Էբերտը:
Նշենք, որ մասնաճյուղերի բացման համար գերմանական խորհրդարանը հատկացրել է 3 միլիոն եվրո: Մասնաճյուղերում կանցկացվեն գերմաներեն լեզվին և գերմանական մշակույթին առնչվող դասընթացներ:
- Previous Հայաստանը դուրս մնաց «Ոսկե գլոբուս»-ի ցուցակից
- Next Ա.Ամիրյանը նշանակեց Գյումրու թատրոնի նոր տնօրենին