Գլենդեյլի Հայ-ամերիկյան թանգարանի դիզանը հիշեցնում է հայկական լեռնային լանդշաֆտ

Ամերիկյան Գլենդեյլում  կառուցվող  Հայ-ամերիկյան թանգարանի և մշակութային կենտրոնի կոնցեպտուալ դիզայնի նախագիծը  պետք է հիշեցնի Հայաստանին բնորոշ լեռնային լանդշաֆտը: Այս մասին գրում է Ասպարեզը:

Աղբյուրի հաղորդմամբ շենքի դիզայներական լուծումների մշակումը վստահվել է Alajajian-Marcoosi Artchitects ընկերությանը, որն էլ կոնցեպտուալ լուսանկարների միջոցով ներկայացրել է, թե ինչպես են կառույցի ներսում իրար հետ կապվելու ցուցասրահները, ուսուցողական կենտրոնները, փոքրիկ թատրոնը, պահոցն ու դասասենյակները:

Հայ-ամերիկյան թանգարանը նպատակն  է  ցույց տալ, թե որքան բազմազան է ԱՄՆ էթնիկ և մշակութային կյանքը՝ ընդգծելով հայկական տարրի կարևորությունը:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed