Գլենդելում միջնադարյան ձեռագիր մատյանների ցուցահանդես տեղի կունենա

Ամերիկայի հայկական թանգարանը եւ Գլենդել քաղաքում Արարատ-Էսկիջյան թանգարանը Բրանդ արվեստի կենտրոնում հայ միջնադարյան արվեստի ցուցահանդես կանցկացնեն: Ցուցահանդեսը կբացվի մայիսի 26-ին, հայտնում է ԱՄՆ-ի հայկական «Asbarez» թերթը:

Այցելուները կկարողանան լսել Գետտիի թանգարանի ձեռագրերի հետազոտող Էլիզաբեթ Մորիսոնի դասախոսությունը: Նա կներկայացնի միջնադարյան մանրանկարների առանձնահատկությունները, որոնցով հիանում է ամբողջ աշխարհը պատկերի նրբության, կենդանության եւ գեղեցկության համար: Նա առանձին կպատմի Թորոս Ռոսլինի արվեստի մասին, որը շատ բանով փոխել է ձեռագիր մանրանկարների աշխարհը:

Ցուցահանդեսի անցկացմանը կաջակցի Մեխիկո քաղաքի Հիշատակի եւ հանդուրժողականության թանգարանը:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Գլենդելում միջնադարյան ձեռագիր մատյանների ցուցահանդես տեղի կունենա”

Leave a Reply

Your email address will not be published.