Գիրք նվիրելու օրվա առաջին անակնկալը՝ քաղաքապետարանում

Երեւանի տարբեր դպրոցների մի շարք աշակերտներ, այսօր՝ փետրվարի 19-ին, Գիրք նվիրելու օրը, հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի կերպարով ու թումանյանական հերոսների հանդերձանքով են դիմավորել Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցներին՝ օրվա խորհրդանիշ հանդիսացող գիրք-նվերով:

Նշենք, որ արդեն ավանդույթի համաձայն` հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, որը նշվում է նաեւ որպես Գիրք նվիրելու օր, Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նախաձեռնությամբ եւ դպրոցականների մասնակցությամբ վարչական շրջաններում  կազմակերպվում են տարբեր միջոցառումներ:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Գիրք նվիրելու օրվա առաջին անակնկալը՝ քաղաքապետարանում”

Leave a Reply

Your email address will not be published.