Գիրք գրելը յուրօրինակ «կայֆ» է. Իրվին Ուելշ

(Ժամանակակից շոտլանդացի գրող, հայտնի «Ասեղին» եւ «Թթվային տուն» գրքերի հեղինակ) Ես կախված չեմ իրերից, եթե որեւէ մեկը հրդեհի իմ տներից մեկը, նա պարզապես կհեշտացնի իմ կյանքը։

Քո առաջին գիրքը մեկընդմիշտ կմնա քո այցեքարտը։ Ես երբեք չէի կարող պատկերացնել, որ իմ «Ասեղի վրա» գիրքը կհրապարակեն։ Դա շատ էգոիստական ստեղծագործություն էր, ես այն գրել էի միայն ինքս ինձ համար։

Ես մեծացել եմ Էդինբուրգում, որտեղ բոլորը մեծ պատմողներ էին, սակայն ոչ ոք չէր կարողանում գրել։ Յուրաքանչյուրն ուներ իր մեծ պատմությունը եւ կարողանում էր գեղեցիկ պատմել։ Պատմություններն էստեղ կարելի էր լսել անգամ յուրաքանչյուր ակումբում։

Առաջին աշխատանքս ես ստացա 16 տարեկանում։ Ես վաստակեցի 17 ֆունտ՝ օգնելով մի հեռուստացույց նորոգողի։ Դա վատ փող չէր։ Սակայն աշխատանքս կորցրի, երբ մի օր ինչ-որ հին հեռուստացույց հոսանքահարեց ինձ։

Հայրս պարզ էդինբուրգցի բժիշկ էր, այդ իսկ պատճառով փողը մեր ընտանիքում մեծ նշանակություն ուներ։ Մենք վատ չէինք սնվում եւ պատռված հագուստ չէինք կրում, սակայն ամանորյա նվեր ես չեմ ստացել։

Ես դարձա գրող, որպեսզի գրեմ ինձ շրջապատող մարդկանց մասին, որոնց մասին ոչ ոք չի գրում։

Ես գնահատում եմ այն ազատությունը, որ ինձ տալիս է դատարկ էջը։ Լավ գրող լինելու համար առաջին հերթին պետք է շատ ազնիվ լինել։ Գիրք գրելը յուրօրինակ «կայֆ» է, որ չի տալիս, ոչ մի թմրանյութ։ Երբ դու գիրք ես գրում, կանոններ առհասարակ չկան։ Իմ բախտը բերել է, ես գրեցի մի բան, որ ֆենոմեն դարձավ, եւ չդարձա այդ ֆենոմենի գերին։ Երբ ես խումարի մեջ եմ, պարզապես պառկում եմ անկողնում ու խղճում ինքս ինձ։

Հեղինակ՝ Աշխեն Քեշիշյան

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Տարածել`
Share

You may also like...