Գիրքը պետք է վաճառել, այլ ոչ թե նվիրել. Գրաքննադատ

panorama.am-ը գրում է՝

Երիտասարդ հեղինակ Անի Մնացականյանն իր առաջին գիրքը՝ «Աստիճաններով դեպի սեր»,  հրատարակել է սեփական միջոցներով: Շնորհանդեսը կայացել է մոտ մեկ ամիս առաջ:

«Որևէ մեկին չեմ դիմել աջակցություն ստանալու համար՝ նախ ավելորդ դժվարություններից խույս տալու համար, երկրորդ՝ դաշտում կան մարդիկ, ովքեր ավելի շատ աջակցության կարիք ունեն: Հաջորդ գրքի դեպքում այս սխալը կուղղեմ»,- ասաց նա:

Գիրքը տպագրվել է 300 օրինակով, մինչև այժմ վաճառվել է 40 օրինակ, 60 օրինակ հեղինակը նվիրել է բարեկամներին:

«Ամենամեծը հենց վաճառքի  խնդիրը է: Դա ընկնում է գրողի ուսերին, ինչից գրականությունը տուժում է»,- նշեց երիտասարդ հեղինակը:

Ասուլիսին ներկա գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի խոսքով, որպես գրաքննադատ, հրատարակիչ ուշադիր հետում է հրապարակումներին, որոնք լինում են  թերթերում, կայքերում:

«Չի եղել դեպք, երբ տեսնում մարդու, ով պատրաստ է գրքի, առաջարկ չանեմ, որ գիրքը ներկայացնի հրատարակման: Սա առաջին՝ տաղանդի չափանիշը: Երկրորդ՝ մարկետինգի գործոնը, օրինակ գրողներ կան, որոնց գործունեությունը, շրջապատը, գրականության տեսակը հաշվի առնելով գիտես, որ իր գիրքը տպելով՝ քանի օրինակ մոտավորապես կվաճառվի»,- նշեց նա՝ հավելելով, որ Անիի բանաստեղծությունները կարդացել է,  չի տեսել գրքի պատրաստ վիճակ, որպեսզի նմանատիպ առաջարկ անի:

«Գրողները երբեմն շտապում են, ուզում են գիրք ունենալ, բայց գիրք տպագրելը չպետք է լինի ինքնանպատակ ու չբաժանվեն դեսուդեն»,- ընդգծեց գրաքննադատը:

Նա նշեց, որ գիրք տպագրելիս հեղինակը պետք է այն գիտակցությունն ունենա, որ կարդան բոլորը, ոչ թե միայն իր բարեկամները, հարևանները, ընկերները:

«Ինչքան շատ անծանոթ մարդ քո միջոցով գա գրականություն,  այնքան ավելի լավ, գիրքը պետք է վաճառվի, ոչ թե նվիրվի»,- ասաց Ա.Նիկողսյանը:

Գրաքննադատը գիրք չգնելու փաստը բացատրում է նաև Հայաստանում առկա  սոցիալական վիճակով:

«Կա նաև արժեհամակարգի խնդիրը, որը պետք է աստիճանաբար հաղթահարեք»,- հավելեց նա:

Գրաքննադատի խոսքով, վաճառքին նպաստում է նաև գիրքի տեսքը՝ թուղթը, կազմը, վերնագիրը:  Ըստ նրա, կարևոր է նաև գրողի կերպարը:

Տարածել`
Share

You may also like...