Գիրքը մարդկանց ճանաչման լավագույն միջոցներից մեկն է

Մայրաքաղաքի ամենահին գրախանութներից մեկում՝  «Բուկինիստ»-ում,  նոյեմբերի 25-ին ժամը 19:00-24:00-ին տեղի կունենա «Գրքի գիշեր 2016. արի գրքախառնվենք» միջոցառումը:

Միջոցառոմն իր տեսակով  հայ իրականության մեջ առաջինն է:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության,  «Արևիկ» հրատարակչության աջակցությամբ:

«Ոգևորիչ անուն ունի այս ծրագիրը, որովհետև գիրքը մարդկանց՝ ոչ միայն միմյանց, նաև կյանքի երևույթների հանդեպ մերձեցման, ճանաչման լավագույն միջոցներից մեկն է: Այս միջոցառումն իր տեսակով առաջինն է ու ներքին մեծ պոտենցիալ ունի»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյան:

Նշենք, որ միջոցառման ընթացքում գրախանութի ամբողջ տեսականին գրքասեր հասարակության համար կգործի 30 տոկոս զեղչով:  Ընթերղոցների բանակը հնարավորություն կունենա մասնակցելու գրքախաղին, թեյախմությանը, բացի այդ կարող է ձեռք բերել գրքեր՝  հեղինակային ինքնագրերով:

Ծրագրին միացել է նաև Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed