Գերմանիան հետ է կանչել «Եվրատեսիլի» իր թեկնածուին՝ հոմոֆոբիայի համար մեղադրանքների պատճառով

Գերմանական ARD հեռուստաալիքը, որը պատասխանատու է երկրում «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի հեռարձակման համար, հետ է կանչել մրցույթի համար ընտրված իր թեկնածուին՝ R&B կատարող Քսավյեր Նայդուին։

Որոշումը բացատրվել է նրանով, որ հեռուստաալիքին ուղղված չափազանց շատ քննադատություն է հնչել LGBT կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից, որոնք երգչին հոմոֆոբ են համարում, գրում է lenta.ru-ն։

«Նայդուն հիանալի երաժիշտ է: Չեմ կարծում, որ նա ռասիստ կամ հոմոֆոբ է։ Համերկրացիների նման արձագանքը շատ է զարմացրել մեզ, մենք այն թերագնահատել էինք»,- բացատրել է ARD-ի ադմինիստրատորներից մեկը։

Նա հավելել է, որ հեռուստաալիքի ղեկավարությունը ստիպված է եղել արձագանքել երկրի բնակիչների դժգոհությանը, որոնց մեծ մասը միացել է սեռական փոքրամասնությունների աջակիցներին։

Նայդուի դեմ բողոքի ալիքը սոցիալական ցանցերում տարածվել է նոյեմբերի 19-ին՝ երկիրը «Եվրատեսիլ» երգի մրցույթում ներկայացնելու թեկնածու հայտարարվելուց անմիջապես հետո։

Այս տարի ARD հեռուստաալիքը ինքն է որոշել թեկնածուին, որն էլ դարձել է Նայդուն։

Տարածել`
Share

You may also like...