Գերմանիան թույլ չի տա Հիտլերի «Mein Kampf» գրքի վերահրատարակումը

Գերմանիայի դաշնային հողերի արդարադատության նախարարները հաստատել են, որ մտադիր չեն թույլ տալ Հիտլերի «Mein Kampf» գրքի վերահրատարակումը՝ հեղինակային իրավունքի ժամկետի լրանալուց հետո, որը մինչ օրս պատկանում է Բավարիային, գրում է Deutsche Welle-ն։

«Գիրքը մարդկային արժանապատվությունը վիրավորող տեքստի սարսափելի օրինակ է»,- ասվում է նախարարների հանդիպման արդյունքում հրապարակված հայտարարությունում։

«Ամբողջ ժողովրդավար աշխարհը նայում է Գերմանիային, և մենք պետք է հատկապես հաշվի առնենք այն մարդկանց զգացմունքները, որոնք վերապրել են Հոլոքոստը»,- ասել է Բավարիայի արդարադատության նախարար Վինֆրիդ Բաուսբակը։

Բինցում անցկացված հանդիպման մասնակիցները միաձայն ընդունել են, որ Հիտլերի աշխատության հրատարակումը, առանց ուղեկցող մեկնաբանությունների, անընդունելի է 2015թ. դեկտեմբերի 31-ին հեղինակային իրավունքի ժամկետի ավարտից հետո։
 

 

 

Տարածել`
Share

You may also like...