Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգ է տեղի ունեցել

Գերմանիայի Թյուրինգիա երկրամասի մայրաքաղաք Էրֆուրտում hոկտեմբերի 17-ին կայացել է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ Կայքը:

ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի և Թյուրինգիայի վարչապետ Բոդո Ռամելովի հովանու ներքո կազմակերպված միջոցառման ընթացքում գերմանաբնակ հայ երաժիշտներ Լուսինե Խաչատրյանը, Միքայել Հախնազարյանը և Կորյուն Ասատրյանը կատարել են Կոմիտասի, Արամ Խաչատուրյանի, Ալեսանդրո Մարչելոյի և Սերգեյ Ռախմանինովի ստեղծագործությունները:

Համերգի սկզբում ներկաներին ողջույնի խոսքով դիմել են Թյուրինգիայի վարչապետ Բոդո Ռամելովը, Էրֆուրտի քաղաքապետ Թամարա Թիրբախը, ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և «Արևելք-Արևմուտք Վայմարի Դիվան» կազմակերպության ղեկավար Կլաուս Գալասը:

Համերգին ներկա են եղել ԳԴՀ Բունդեսթագի և լանդթագերի պատգամավորներ, Թյուրինգիայի կառավարության և Էրֆուրտի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, արվեստագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ:

Տարածել`
Share

You may also like...