Գերմանացի ռեժիսոր Ֆրեդ Քելեմենը դարձավ «Վարպետ» մրցանակի դափնեկիր. «Ոսկե ծիրան» Կ/Փ

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը գերմանացի կինոռեժիսոր և օպերատոր Ֆրեդ Քելեմենի ֆիլմերի հետահայաց ցուցադրության բացմանը հանձնեց նրան «Վարպետ» մրցանակը: Խաչատրյանը պատմեց, որ ինքը Քելեմենի հետ ծանոթացել է, երբ երկուսը դեռ երիտասարդ կինոմատոգրաֆիստներ էինք: Նրանք լավ ընկերներ են և կյանքում և կինոյի ոլորտում, միասին կազմակերպել են տարբեր ծրագրեր:

«Ֆրեդ Քելեմենը շատ նվիրված է Հայաստանին և կինոարտադրությանը: Նա կրկնակի վարպետ է` թե որպես օպերատոր, թե որպես ռեժիսոր»,-­ «Արմենպրես»­-ի փոխանցմամբ` ասաց Խաչատրյանը:

Ֆրեդ Քելեմենի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը մեկնարկեց «Ճակատագիր» ֆիլմով: «Ոսկե ծիրան» 13-­րդ միջազգային փառատոնի շրջանակում նրա հեղինակային ֆիլմերը ցուցադրվում են, որպես ռեժիսորական աշխատանքներ: Նա նշեց, որ սովորաբար ցուցադրությունիցառաջ չի խոսում իր ֆիլմերի մասին, սակայն «Ոսկե ծիրան» կինոփառատոնին մի քանի խոսքով ներկայացրեց, թե ինչպես է աշխատում ֆիլմ ստեղծելիս:

Քելեմենը շատ վաղուց կապ ունի Հայաստանի հատ: Այստեղ նա նկարահանել է ֆիլմ Կարինե Թորոսյանի հետ, ինչից հետո 2007թ.Գերմանիայում կազմակերպել է հայկական ֆիլմերի հետահայաց ցուցադրություն: Ցուցադրությունները տվել են նաև քննարկումների մեծ հնարավորություն, և բոլոր զեկույցները հրատարակվել էին մեծ գրքով` «Կարոտ» խորագրի ներքո: Բացի այդ` նախորդ տարի Ֆրեդ Քելեմենի ջանքերով Գերմանիայում մեկ ամսվա ընթացքում Մաքսիմ Գորկու անվան թատրոնում տեղի ունեցան հետահայաց ցուցադրություններ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-­ամյակին:

Աղբյուրը՝ 168 ժամ

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed