Գենետիկները պատրաստվում են վերականգնել Լեոնարդո դա Վինչիի արտաքինը ԴՆԹ-ի եւ նրա կտավների շնորհիվ

Գիտնականները պատրաստվում են վերականգնել Լեոնարդո դա Վինչիի արտաքինը մեծ նկարչի եւ գիտնականի կտավների վրա եւ նոթատետրերում պահպանված մաշկի թեփուկներից եւ մազերի մնացորդներից վերցված ԴՆԹ-ի անալիզի շնորհիվ,  հայտնում է Gazeta-ն` վկայակոչելով Sky News-ին:

Աշխատանքը ղեկավարում են Կալիֆորնիայում Քրեյգ Վենտերի ինստիտուտի մասնագետները, որոնք աշխատանք են կատարել մարդկային գենոմի սեկվենավորման ուղղությամբ: Գիտնականները նախատեսել են հետազոտությունները սկսել` ուսումնասիրելով «Մոգերի խոնարհումը» կտավը, որը պահպանվում է Ֆլորենցիայում:    Գենետիկների կարծիքով, նկարում կարող են պահպանված լինել Լեոնարդո դա Վինչիի մաշկի թեփուկների մնացորդներ. դրանցից հնարավոր է առանձնացնել նկարչի ԴՆԹ-ն:

Ստացված ԴՆԹ-ն կհամեմատվի դա Վինչիի ներկայումս ապրող ազգականների գենետիկ նյութի հետ, ինչպես նաեւ այն ԴՆԹ-ի, որն առանձնացվել է նրա ծնողների մնացորդներից: Գենետիկները ենթադրում են, որ եթե աշխատանքը հաջող ընթանա, մասնագետները կկարողանան ոչ միայն կազմել գիտնականի   «գենետիկական դիմանկարը», այլեւ վերականգնել նրա արտաքինի որոշ գծեր: Բացի այդ, դա Վինչիի ԴՆԹ-ի մասին տեղեկությունները կարող են հետազոտողներին օգնել հայտնաբերելու նրա թաղման ճշգրիտ վայրը:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Գենետիկները պատրաստվում են վերականգնել Լեոնարդո դա Վինչիի արտաքինը ԴՆԹ-ի եւ նրա կտավների շնորհիվ”

Leave a Reply

Your email address will not be published.