Գեղեցկադեմ հրեշը. Մարլոն Բրանդո

ife.panorama.am-ը գրում է՝

Մարլոն Բրանդո. Գեղեցկադեմ հրեշը (ֆոտո)

Մարլոն Բրանդոն բոլոր ժամանակների ամենագեղեցիկ ու տաղանդավոր համարվող դերասաններից է։ Նրա մեջ մեկտեղված էին տղամարդկային գեղեցկությունը, աստվածատուր տաղանդը և «հրեշավոր», ըմբոստ բնավորությունը։ Նրան անվանում են գեղեցկադեմ հրեշ։

Դեռ փոքր տարիքից էին նրան պահվածքի համար անվանում «հրեշ»։ Հավանաբար նրա բարդ բնավորության պատճառը թաքնված է ընտանիքում, մանկությունում։ «Ես ունեի նորմալ ընտանիք, տուն, մայր, հայր». խոստովանել է Բրանդոն։ Բայց հետո ամեն ինչ փոխվում է, և մայրը, և հայրը ալկոհոլից կախվածություն ունեին, նրա մայրիկին հաճախ կարելի էր տեսնել բարերում, Մարլոնին մի անգամ նույնիսկ խնդրել են գալ ու հաստատություններից մեկից տանել մորը։

Բրանդոյի կարիերայում առաջընթացը գրանցվում է ««Ցանկությունների» տրամվայ» ֆիլմից հետո, նրա խաղընկերուհին Վիվյեն Լին էր։ Մարլոնը իր խաղով ու տեսքով հիացնում է բոլորին։

Ըմբոստ՝ առանց պատճառի։ 

Նրան ճանաչողները բոլորն էր նշում էին նրա բարդ ու ըմբոստ բնավորության մասին, բայց թե ինչի դեմ էր նա պայքարում, հայտնի չէ։

Նրա անձնական կյանքն էլ դրամատիկ է դասավորվել. ամուսնություն, ամուսնալուծություն, Թայիթի տեղափոխություն։ Տխուր դրվագներից մեկն այն է, երբ նրա որդին՝ Քրիստիանը, սպանում է խորթ քրոջ ընկերոջը, ինչի արդյունքում Մարլոնի դուստրն էլ ինքնասպան է լինում։ Դրանք անասելի կոտրում են Բրանդոյին, նա սկսում է շատ ուտել, փակվել միայնակ, չշփվել ոչ ոքի հետ։

Արտաքնապես նա շատ էր փոխվել, բայց ներքուստ նույնն էր՝ կոպիտ։ Անգամ թոքերի ծանր հիվանդության ու ճարպակալման ժամանակ նա կոպտում էր շրջապատողներին։

Մարլոնին ոչ մի կերպ «ինտելեկտուալ» չես անվանի, նա գրքեր չէր կարդում, անգամ ֆիլմերի սցենարները նորմալ չէր սովորում, այլ տեղում իմպրովիզներ էր անում։

Տաղանդ՝ միախառնված անասելի մեծամտության հետ. ահա ինչպիսին էր Բրանդոն։

Նրա լավագույն ֆիլմերից են «Կնքահայրը» (այսօր դժվար է պատկերացնել այդ դերում այլ դերասանի, չնայած նա այդ դերին դժվարությամբ է հասել), Բերնարդո Բերտոլուչիի «Վերջին տանգոն Փարիզում»։

Տարածել`
Share

You may also like...