Գեղանկարչության դասականները՝ տորթերի վրա. Վան Գոգ

Հարվարդի համալսարանի 20-ամյա ուսանողուհի Էմիլի Զաուզմերը դասական գեղանկարչության ստեղծագործությունները վերածել է տորթերի: Այս մասին գրում է blog.168.am -ը:

Հաղորդման համաձայն՝ ուսանողն իր աշխատանքները հրապարակել է Instagram-ի Girlwithapearlicing հաշվում:

Նկարչուհին հավելել է, որ, չնայած աշխատանքը շատ ժամանակ ու ջանքեր է պահանջում, իրեն մեծ բավականություն է պատճառում կերակրից նկարներ ստեղծելը: «Սա լիցքաթափվելու հիանալի միջոց է»,-ասել է նա:

Աղջկա հավաքածուում արդեն կան նորվեգացի գեղանկարիչ Էդվարդ Մունկի «Ճիչը», նկարիչ Գրանտ Վուդի «Ամերիկյան գոթիկան», դիմանկարի ժանրի նիդեռլանդացի վարպետ Յան Վերմեերի «Մարգարտե ականջօղով աղջիկը» և Վինսենթ վան Գոգի «Աստղային գիշեր» կուլտային ստեղծագործությունը:

Տարածել`
Share

You may also like...