Գեղանկարը նման է խանդոտ կնոջը, եթե իրեն լավ չես վերաբերվում, նեղանում է, խռովում է: Ս. Անդրանիկյան

Երեկ` փետրվարի 16-ին, կյանքից հեռացել է գեղանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ Ստեփան Խաչատուրի Անդրանիկյանը: Նկարիչն այս տարի կդառնար 90 տարեկան:

 

Հիշեցնենք, որ նա եղել է «Նռան գույնը», «Երկունք», «Մենք ենք, մեր սարերը», Հեղնար աղբյուր», «Տժվժիկ», «Կարոտ» և այլ հայտնի ֆիլմի, նաև «Կախարդական լավաշը», «Վին պինգվինը», «Անընկճելին» և այլ մուլտֆիլմերի բեմադրող նկարիչը:

«Կինոն, իհարկե, շատ բան խլեց ինձնից գեղանկարչությամբ զբաղվելու համար՝ և ժամանակ, և ուժ, և կարողություն: Բայց մյուս կողմից կինոն ինձ շատ օգնեց՝ գեղանկարաչության մեջ մտցրեց դինամիկա: Ամենակարևորն այն է, որ ես չդավաճանեցի գեղանկարին: Ասում են գեղանկարը նման է խանդոտ կնոջը, եթե իրեն լավ չես վերաբերվում, նեղանում է, խռովում է: Ես չեմ թողնի, որ գեղանկարն ինձնից խռովի»: Ստեփան Անդրանիկյան

Տարածել`
Share

You may also like...