Գեղամ Գրիգորյանի աճյունը կամփոփվի Երեւանի Կոմիտասի անվան պանթեոնում

Հայաստանի մշակույթի նախարարությունում մարտի 23-ին, կայացել է անվանի օպերային երգիչ եւ բեմադրիչ, Հայաստանի Հանրապետության եւ Լիտվայի Հանրապետության ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» եւ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար` Գեղամ Գրիգորյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը:
Նիստը վարում էր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Հանձնաժողովի որոշմամբ` Գեղամ Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարտի 24-ին, ժամը 18:00-20:00-ն, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, վերջին հրաժեշտը` մարտի 25-ին, ժամը 11:00-14:00-ն, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Հուղարկավորությունը` ժամը 14:00-ին, Կոմիտասի անվան պանթեոնում:
- Previous Բրիտանական ֆիլմերի փառատոնի ուշադրության կենտրոնում ֆիլմերի գրախոսականի ժանրի զարգացումն է
- Next Կիեւում ցուցահանդես է բացվել՝ նվիրված Ուկրաինայում հայկական գրատպության 400-ամյակին