Գաֆէսճեան կենտրոնը մեկնարկել է «Ամառային քանդակների պարտեզ» նոր կրթական ծրագիրը

Beeline–ը  Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ համատեղ հայտարարում է «Ամառային քանդակների պարտեզ» կրթական-ստեղծագործական ծրագրի մեկնարկի մասին։ Ծրագիրը հիմնված է Գաֆէսճեան քանդակների պարտեզի ցուցանմուշների վրա և եզակի հնարավորություն է պուրակի քանդակները երեխաներին և նրանց ծնողներին թանգարանային միջավայրում ներկայացնելու համար։

Այսօր, միջոցառման առաջին հատվածում մասնակիցները շրջայց ունեցան Գաֆէսճեան քանդակների պարտեզում՝ ծանոթանալով ներկայացված արվեստագետներին և նրանց ստեղծած կենդանակերպ քանդակներին, նյութին և կատարման տեխնիկային: Երկրորդ մասն անցավ կենտրոնի Ստեղծագործական սրահում, որտեղ մասնակիցները ստեղծեցին նմուշներ տրամադրված նյութերով, իսկ վերջում մասնակից ընտանիքները բաժանվեցին խմբերի և ներկայացրեցին իրենց ստեղծագործությունները պանտոմիմի միջոցով: Որպես գնահատական ընտանիքները միմյանց հանձնեցին իրենց ստեղծած կենդանակերպ աշխատանքները:

«Որպես սոցիալապես պատասխանատու օպերատոր Beeline-ը մշտապես իրականացնում է ծրագրեր, որոնք կյանքը դարձնում են ավելի լավը։ Հավատացած եմ, որ այս ծրագրի շրջանակում մենք Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ միասին  կկարողանանք դրական լիցքեր և վառ տպավորություններ պարգևել ոչ միայն փոքրիկներին, այլ նաև նրանց ծնողներին՝ դարձնելով այս ամառն անմոռանալի և հետաքրքրիր»,-նշեց Հայաստանում  Beeline–ի Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Տաթև Այրումյանը։

Ծրագրի մասնակիցներն իրենց գոհունակությունն ու երախտագիտությունն հայտնեցին Գաֆէսճեան արվեստի կենտրոնին և Beeline-ին ընտանիքների համար հետաքրքիր, կրթող և ստեղծագործական ժամանց կազմակերպելու համար:

Ծրագրի մասին առավել մանրամասն տեղեկատվության ստանալու կամ ծրագրին գրանցվելու համար  կարող եք զանգահարել +37410 54 19 32/34 հեռախոսահամարին։

«Ամառային քանդակների պարտեզ» ծրագրին մասնակցությունն անվճար է, պարտադիր նախնական գրանցմամբ:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Գաֆէսճեան կենտրոնը մեկնարկել է «Ամառային քանդակների պարտեզ» նոր կրթական ծրագիրը”

Leave a Reply

Your email address will not be published.