Գաֆէսճեան արվեստի կենտրոնը Beeline-ի աջակցությամբ վերսկսում է «Կախարդական լաբիրինթ» կրթական ծրագիրը

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում (ԳԱԿ) Beeline-ի աջակցությամբ շարունակվում է 2014թ. ապրիլին մեկնարկած «Կախարդական լաբիրինթ» կրթական ծրագիրն, որն իրականացվում է կենտրոնում ներկայացված Ֆրիդենսրայխ Հունդերթվասերի (1928-2000) «Ռեգենթագ»  ցուցահանդեսի շրջանակներում:

Ծրագիրն, որը նախատեսված է ընտանիքների և 5 տարեկանից բարձր երեխաների և մեծահասակների համար, բաղկացած է երկու մասից. առաջին հատվածում մասնակիցները ցուցասրահում ծանոթանում են Հունդերթվասերի ստեղծագործություններին, նրա հիմնական գաղափարներին, նկարչական ոճին: Այնուհետև, կենտրոնի «Ստեղծագործական» սրահում մասնակիցները ստեղծում են իրենց «հունդերթվասերյան» աշխատանքները՝ օգտագործելով տարբեր բնական նյութեր:

«Կախարդական լաբիրինթ» ծրագիրը մասնակիցներին հնարավորություն է ընձեռում ծանոթանալու Ֆրիդենսրայխ Հունդերթվասերի ստեղծագործություններին և փիլիսոփայությանը և կիրառել այդ գիտելիքները նոր աշխատանքներ ստեղծելիս: Այն նաև հրաշալի առիթ է վայելելու ամառային հանգիստը ստեղծագործական մթնոլորտում»,- մեկնաբանեց ԳԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:

«Beeline–ի սոցիալական ծրագրերի հիմնական նպատակն է դարձնել կյանքն ավելի լավ։ Հավատացած եմ, որ այս ծրագրի շրջանակում մենք Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ միասին  կկարողանանք պարգևել մեր փոքրիկներին և նրանց ծնողներին դրական լիցքեր, անմոռանալի տպավորություններ և տրամադրել արվեստի հետ անմիջական շփման մի հարթակ, ինչը կնպաստի երեխաների և ծնողների սերտեցմանը՝ ուրույն հետքը թողելով նրանց հիշողության մեջ»,-նշեց Հայաստանում  Beeline–ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Ծրագրին մասնակցությունն անվճար է, պարտադիր նախնական գրանցմամբ:

Տարածել`
Share

You may also like...