«Գարուն»-ը նոր  գարուններ պետք է բերի

Հայաստանի անկախության 25-ամյակին կապակցությամբ երկար տարիների դադարից հետո վերահրատարկվեց «Գարուն» ամսագիրը:

Լրագրողների հետ հանդպման էր հրավիրվել  ամսագրի գլխավոր խմբագիր, բանաստեղծ Աշոտ Գաբրիելյանը:

Խմաբգիրը նշեց, որ  ամսագրի վերջին խմբագիր  Վարուժան Այվազյանի մահից  հետո ամսագրի հետագան անհյատ էր.  «Մտահոգություններ կային՝ արժի՞ նորից թողարկել ամսագիրը, թե ոչ: Անանյան ընտանիքի սրտացավության, հետևողականության շնորհիվ որոշվեց, որ «Գարուն» ամսագիրը վերաթողարկվելու է»:

Գաղտնիք չէ, որ «Գարուն»-ը մեծ ավանդույթներ ունեցող ամսագիր է և մեծագույն պատասխանատվություն է պահանջում այդ ավանդույթների շարունակումը և այդ առիթով Ա. Գաբրիելյանը խոստովանեց.

«Հաշվի առնելով, որ մենք ապրում ենք նոր ժամանակներում, փորձելու ենք ավանդույթները պահպանել և նոր մոտեցումներին ընդառաջ գնալ, մատուցել նոր ամսագիր, որը կլինի համապատասխան ժամանակակից մարտահրավերներին»:

Առաջին թողարկամն մեջ ընդգրկվել են  20-30 հեղինակի աշխատանքներ, բացի այդ կան նաև թարգմանական աշխատանքներ:

Հիշեցնենք, որ «Գարուն» գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական անկախ ամսագիրը տպագրվել է սկսած 1967 թվականից և իր ավանդույթներով կշարունակի հրատարակվել նաև այսօր՝ ժամանակակից սերունդին ծանոթացնելով «Գարուն»-ի  բովանդակությամբ հարուստ ավանդոույթների հետ:

Նյութը՝  menq.org

Տարածել`
Share

You may also like...