Գարնանը տեղի կունենա «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը

Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ 2017-ի մարտ ամսին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կանցկացվի «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը: Քանդակագործ Նուռի համանուն մրցանակն արդեն պատրաստ է:

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօրվա խորհրդակցությանն ասաց, որ «Ծիծեռնակ» մրցանակաբաշխության ուղղությունները երեքն են՝ դասական, ժողովրդական և էստրադային երաժշտություն:

Դասական երաժշտության հանձնախումբը կղեկավարի Տիգրան Մանսուրյանը, ժողովրդականինը՝ Ռուբեն Մաթևոսյանը, իսկ էստրադային երաժշտության հանձնախումբը կղեկավարի Ռոբերտ Ամիրխանյանը: Ռեժիսորի և սցենարիստի թեկնածությունները քննարկվում են: Արմեն Ամիրյանը հանձնարարեց հստակեցնել մրցույթի անվանակարգերը, «որոնք կամփոփեն 2016-ի ողջ երաժշտական կյանքը, և կպարգևատրվեն արժանիները»:

Մրցանակաբաշխությանը մասնակցելու պայմանները և այլ մանրամասներ կհրապարակվեն դրանք հստակեցնելուց հետո։

Հեղինակ՝ Ալիսա Գևորգյան

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed