Գառնիում հայտնաբերված կարասները կարիք ունեն մաքրման, վերականգնման

ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքի բնակիչներից մեկի բակում շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերված կարասները թվագրվում են 13-14-րդ դարերով: Դրանց մեջ, հավանաբար, հացահատիկ է պահվել,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:

Այժմ կարասները գտնվում են հնագիտության ինստիտուտում, կարիք ունեն մաքրման, վերականգնման:

«Հատուկ ուսումնասիրության կարիք չունեն: Այդ ժամանակաշրջանով թվագրվող հարյուրավոր նմանատիպ կարասների օրինակներ ունենք: Մառանների, հնձանների պեղումների ժամանակ անպայման նմանատիպ կարասներ հայտնաբերում ենք»,-  նշեց Պ.Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ որպես թանգարանային արժեք, վերանորոգումից հետո կհանձնեն թանգարաններից որևէ մեկին:

 

Նյութի աղբյուրը՝ panorama.am

Տարածել`
Share

You may also like...