Գաղտնքիներ Կոկո Շանելից

Երբ անկրկնելի Կոկո Շանելին հարցրել են, թե որտեղ է պետք ցանել օծանելիքը, ասել է` այնտեղ, որտեղ ուզում եք, որ համբուրեն: Իրականում, օծանելիքը պետք է քսել կամ ցանել բազուկին, ականջի բլթակին, արմունկի ծալքին, վզին ու կոկորդին: Սրանք զարկերակային կետերն են, այս հատվածներում արյունատար անոթները մաշկին մոտ են, ջերմաստիճանն այդ հատվածներում ավելի բարձր է: Այս ամենը նպաստում է, որ բույրը բացահայտվի ու տարածվի: Ուշադրություն դարձրեք, որ այս կանոնները վերաբերում են օծանելիքներին: Որպես կանոն, դրանք լինում են փականների վրա ապակե փայտիկով ֆլակոններով: Ի դեպ, պետք է ընտրել հենց այս տարբերակները և ոչ թե մատների համար նախատեսված բարձիկով տարրաները:   Պարֆյումերային ու արդուզարդի ջրերի դեպքում, պետք է ցանել ու կանգնել բույրի ամպի մեջ:

Մի քանի խորամանկություն 

Ցանեք մեկ կաթիլ օծանելիք կամ օծանելիքային ջուր սանրի վրա: Մազերը երկար են պահում բույրը

Մարդկանց մեծ մասը օծանելիքը ցանում է վերջում, երբ հագնված ու շպարված է: Այսպես, բույրը երկար չի մնում: Պարֆյումը պետք է ցանել լոգանքից անմիջապես հետո: Եթե լոգանք ընդունել չեք հասցրել, պարֆյումի կետերին նախապես պետք է քսել վազելին, հետո նոր միայն` օծանելիքը:

Բամբակե դիսկերը թրջեք սիրելի օծանելիքով, այն պահեք պայուսակում կամ գրպանում: Այն կուժեղացնի բույրը ու կտարածվի նաև իրերի վրա:

Հետևեք օծանելիքի պիտանելիության ժամկետին: Մի թողեք օծանելիքը լոգարանում: Այն պետք է պահել տուփի մեջ և այնպիսի  տարածքում, որտեղ ոչ շոգ է, ոչ էլ ցուրտ:

Երբ երկար ժամանակ նույն օծանելիքն եք օգտագործում, կարող եք այնքան սովորել այդ բույրին, որ հոտն ավելի ու ավելի թույլ կթվա: Հիշեք նաև, որ օծանելիքը, երբ, իսկապես, ձերն է, ինքներդ այն կարող եք չզգալ: Եթե զգում եք ձեր օծանելիքի հոտը, կամ այն շատ է, կամ էլ` ձերը չէ:

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed