«Գահերի խաղը» ևս երեք տարով երկարացրել են

«Գահերի խաղը» հեռուստասերիալը կունենա մինչև ութ եթերաշրջան, հայտարարել է HBO կինոստուդիայի  գլխավոր մենեջեր Մայլք Լոմբարդոն, հաղորդում է Associated Press-ը։

«Ես, իհարկե, հույս ունեմ, որ նրանք կմտափոխվեն, բայց այս պահին  մեր առջև հենց այս հեռանկարն է»,- այսպես է վերջինս մեկնաբանել սերիալի պրոդյուսերների որոշումը։

Պատասխանելով փրիքվել-սերիալ թողարկելու հավանականությանը վերաբերող հարցին՝ Լոմբարդոն նշել է, որ իր կարծիքով նմանատիպ նախագծի համար այս պահին արդեն գոյություն ունեն բազմաթիվ հարմար սյուժեներ։

Տարածել`
Share

You may also like...