Գաթայի համտես -փառատոն Ջավախքում

Մարտի 22-ին` Միջինքի օրը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի և Վիրահայոց թեմի Ջավախքի փոխառաջնորդարանի գործընկերությամբ տեղի է ունենալու ուխտագնացություն Երևանից դեպի ք. Ախալքալաք:
Նշենք, որ ըստ Մաղաքիա արք.Օրմանյանի, Միջինք անունը տրվում է Մեծ պասը կիսող օրվան, որը տոնական նշանակություն չունի: Միջինք է Դ (չորրորդ) չորեքշաբթի կամ Մեծ պասի 24-րդ օրը: Միջինքից սկսած` Խաղաղական ժամերգության ընթացքում սկսում են երգվել Ստեղի շարականները` հավուր պատշաճի:
Այդ օրը, ժողովրդական ավանդության համաձայն, հայ տանտիկինները թխում են բաղարջ, որի մեջ մետաղադրամ են դնում: Ում բաժին ընկնի այդ դրամը, այդ տարի հաջողություն կունենա: Միջոցառումը կմեկնարկի Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում տեղի ունեցող հանդիսավոր ժամերգությամբ, որին կհաջոդեն
գաթայի օրհնության, ապա` համետսի արարաողությունները, այցելություն Ախալքալաքի բերդ և մոտակա հուշարձաններ և Ջիվանու տուն-թանգարան:
Աղբյուրը` «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի մամուլի ծառայություն
- Previous Հրանուշ Հակոբյանն այցելել է Հայաստանի նկարիչների միություն
- Next 13-16-րդ դարերով թվագրվող գերեզմանոցի հյուսիսային հատվածում խախտումներ են եղել