Գաբրիել Ղազարյանի շնորհավորական ուղերձը

Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ:
Մայիսի 28-ը մեր պատմության լուսավոր էջերից է և հայ ժողովրդի հարատևման ու հավերժության ապացույցներից մեկը: 1918 թվականի այս օրը մեր նախնիներն ապացուցեցին աշխարհին, որ հայ ժողովրդին ծնկի բերել հնարավոր չէ, որ հայ ժողովուրդը պատրաստ է պայքարել ու զոհվել հանուն հայրենիքի ազատության և պետականության վերականգնման:
Այդ օրերից անցել է գրեթե մեկ դար և այսօր էլ մեր հերոս զինվորներն ապացուցում են, որ անսասան է հայի ոգին, կամքն ու քաջությունը՝ ի շահ մեր հայրենիքի սահմանների անառիկության: Սրան մենք ականատես եղանք թշմանու կողմից սանձազերծված ապրիլյան պատերազմի ժամանակ: Փառք և պատիվ մեր բանակին, որ կրկնելով Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի մայիսյան հաղթանակները Հայաստանի Հանրապետության համար ապահովեց հաջորդ հազարամյակներում պատմություն կերտելու հնարավորություն:
Կրկին շնորհավորում եմ Հանրապետության տոնը, կոչ եմ անում միասնաբար՝ ստեղծարար և տքնաջան աշխատանքով զորակցենք մեր հայրենիքին և կերտենք հզոր Հայաստան:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի
 նախարար Գաբրիել Ղազարյան
Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Գաբրիել Ղազարյանի շնորհավորական ուղերձը”

Leave a Reply

Your email address will not be published.