Բրոնզեդարյան քաղաքի հետքերով

 

 

Հնագետները բրոնզեդարյան նոր հետքեր են պեղել: Այս մասին գրում են ռուսկան լրատվամիջոցները՝  հղում անելով Գերմանական աղբյուրներին: Գերմանացի՝  Տյուբինգենի համալսարանի հնագետներն Իրաքի հյուսիսու մ հայտնաբերել են վաղ շրջանի քաղաքի հետքեր:
Աղբյուրի տեղեկություների համաձայն պեղումներն իրականացվել են օգոստոս-հոկտեմբեր ամիսներին Իրաքյան Քուրդիստանի Դահուկ քաղաքի մոտակայքում` Մոսուլից ընդամենը 60 կմ և «Իսլամական պետություն» խմբավորման բազաներից 45 կմ հեռավորությամբ:

Պարզվել է, որ քաղաքը հիմնադրվել է մ.թ.ա. 3000 թվականներին և գոյություն է ունեցել ավելի քան 1200 տարի: Բացի այդ, պեղումների ժամանակ հայտնաբերվել են մարդկության պատմության առաջին կայսրությունը համարվող Աքքադական կայսրության վերջին դարաշրջանի մնացորդները:

Հնագիտական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են նաև մ.թ.ա. 1300 թվականին կառուցված կավե գրասալիկների մասնիկներ, ինչը վկայում է այդ վայրերում շումերաաքքադական առասպելաբանության մեջ կայծակի և անձրևի աստծո` Ադադի վանքի գոյության մասին:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed