«Բրոդսկի/Բարիշնիկով» մոնոներկայացումը կցուցադրվի Նյու Յորքում

Աշխարհահռչակ բալետի արտիստ Միխայիլ Բարիշնիկովի եւ լատվիացի ռեժիսոր Ալվիս Հերմանիսի «Բրոդսկի/Բարիշնիկով» մոնոներկայացումը կցուցադրեն Նյու Յորքում: Այս մասին գրում է «New York Times»-ը:

Բարիշնիկովի խոսքով, առաջին անգամ Բրոդսկու բանաստեղծությունները սկսել է կարդալ 16 տարեկանում, երբ Ռիգայից Լենինգրադ է ժամանել՝ բալետ սովորելու: Դրանցում մագնիսականություն կար. «Այդ պոեզիան հարգում էր մարդու մտածողությունը, նրա սիրտն ու արժանապատվությունը»:

Բրոդսկին եւ Բարիշնիկովը ծանոթանում են 1974 թվականին, երբ Բարիշնիկովը լքել էր Խորհրդային Միությունը, իսկ Բրոդսկուն արտաքսել էին դրանից երկու տարի առաջ: Նրանց ընկերությունը շարունակվում է 22 տարի՝ մինչեւ 1996 թվականին Բրոդսկու մահը:

Բեմադրության մասին պատմում է Բարիշնիկովը. «Ես բեմում բանաստեղծություններ են ընթերցում, ինչպես մարդիկ երգում են ցնցուղ ընդունելիս, սեփական հաճույքիս համար, այլ ոչ լսարանի: Փորձում են հիշել նրա ձայնը, շարժումները: Եվ հանկարծ միանում է իր՝ Բրոդսկու ձայնը:

Չի կարելի է ասել, որ բեմադրության մեջ ես պարում եմ, բայց տեղաշարժվում եմ բեմում: Հերմանիսն ու ես որոշեցինք, որ այստեղ պարային բեմադրություն չի լինելու, բայց էմոցիաներ են պետք. մարմնի լեզու, մարմնի միջով անցնող էլեկտրական ազդակներ: Այնտեղ նաեւ բուտոյի եւ ֆլամենկոյի ոճով հատվածներ կան:

Նա միշտ կարծում էր, որ պիեսն ավելի ուժգին է ազդում, եթե այն ինքդ ես կարդում, բազմոցին պառկած»:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “«Բրոդսկի/Բարիշնիկով» մոնոներկայացումը կցուցադրվի Նյու Յորքում”

Leave a Reply

Your email address will not be published.