Բրյուսելի խորհրդանիշ «Մանեկեն Պիս» արձանը զարդարվեց հայկական տարազով

Մայիսյան հաղթանակների, Առաջին Հանրապետության 100-ամյա և Երևանի 2800-ամյա հոբելյաններին նվիրված հանդիսավոր միջոցառումները Բելգիայի հայ համայնքն ավարտվեց Բրյուսելի խորհրդանիշ «Մանեկեն Պիս» («Միզող տղա», Manneken Pis) արձանին հայկական տարազ հագցնելու արարողությամբ։ Խորհրդանիշը գտնվում է Բրյուսելի կենտրոնում և համարվում է քաղաքի ամենահաճախված վայրը։
Փողքաղաքապետի, Բելգիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանի, Բելգիայի հայերի կոմիտեի նախագահ Կարեն Թադևոսյանի և հայ համայնքի ներկայացուցիչների ներկայությամբ արձանի ընկերներ կազմակերպության նախագահը բոլորին պատմեց տարազի պատմությունը, որը՝ ըստ ձևավորված ավանդույթի, պետք է մնար արձանի վրա ընդամենը մեկ օր։ Միջոցառման մի մասը կազմեց նաև շատրվանի մեջ ջրի փոխարեն գարեջրի հոսելը, ինչը տեղի ունեցավ բոլորի համար անսպասելի։ Հյուրերն այն համտեսեցին, որից հետո ելույթ ունեցավ «Գանձակ» պարային համույթը։
Օրն ավարտվեց ջերմ մթնոլորտում։
Աղբյուրը` menq.org
- Previous Լեդի Գագայի, Ջոնի Դեփի համար կոշիկ ստեղծող հայազգի դիզայները
- Next Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը սկսում է 2018-ի հայտերի ընդունումը