Բրիտանիան նշում է Ուիլյամ Շեքսպիրի 450-ամյակը
Մեծ Բրիտանիայում և ամբողջ աշխարհում ապրիլի 23-ին նշում են անգլիացի հռչակավոր դրամատուրգ և պոետ Ուիլյամ Շեքսպիրի 450-ամյակը, որը մինչ այժմ մնում է համաշխարհային թատերական ներկայացումների ամենահայտնի հեղինակը:
Շեքսպիրի ստեղծագործական ժառանգությունը ներառում է 38 պիես, 154 սոնետ, 4 պոեմ և երեք դամբանական: Վերածննդի ժամանակաշրջանի հանճար՝ Շեքսպիրը ոչ միայն գրում, այլև բեմադրում էր իր պիեսները, դերասանական թատերախմբի ղեկավար էր:
Շեքսպիրի ողբերգությունները՝ «Համլետը», «Լիր արքան», «Ռոմեոն և Ջուլիետը», չեն իջնում համաշխարհային թատրոնների բեմերից՝ պատմելով մարդկային կյանքի հավերժական խնդիրների մասին:
Վերջին տարիներին Լոնդոնի թատրոններում ներկայացվում են Շեքսպիրի պիեսների նոր տարբերակներ՝ առաջին մեծության աստղերի մասնակցությամբ:
- Previous Զորավար Անդրանիկի 65 էջանոց ձեռագիր հուշագրերը հանձնվեցին Հայաստանի պատմության թանգարան
- Next Ուկրաինան ՅՈՒՆԵՍԿՕ-ին խնդրում է պաշտպանել Խերսոնեսը