Բրիտանացի նկարչուհին գերիրական պատկերներ է նկարում (լուսանկարներ)

Նկարչուհի Սարա Հարվին, ով ծնվել է Լոնդոնում 1981-ին, այնպիսի կտավներ է նկարում, որոնք գրեթե անհնար է տարբերել իրական լուսանկարից, գրում է fishki.net-ը։
Սարան պատմել է, որ երբ նա ճանապարհորդում էր Ֆլորենցիայով մի կանաչ լողավազան տեսավ և այդ պահին ոգեշնչվեց և սկսեց նկարել իր կտավներն՝ ընտրելով լողավազանում լողացող կանանց թեման։
Շատ հաճախ արտանկարելու համար բնորդուհու դերում հանդես է գալիս ինքը՝ նկարչուհին։
Նրա աշխատանքներում կարելի է նկատել կուբիզմի և ռեալիզմի միախառնություն։ Երբ նրան հարցնում են, թե ինչ ժանրի կտավներ է նա նկարում, նա չի կարողանում պատասխանել, քանի որ երկմտում է։
- Previous Ռուսաստանյան հեռուստաալիքները կնշեն Ֆրունզիկի հոբելյանը
- Next «Մոխրագույնի 50 երանգները» գրքի հեղինակն ավելացրել է կարողությունը 15 մլն դոլարով