Բրիտանական ֆիլմերի փառատոնի ուշադրության կենտրոնում ֆիլմերի գրախոսականի ժանրի զարգացումն է

Բրիտանական խորհուրդը, Երեւանում Բրիտանական դեսպանատունը եւ Beeline–ն ամփոփեցին Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնի շրջանակում հայտարարված Լավագույն գրախոսականի մրցույթը:

Արդեն ամենամյա դարձած այս մրցույթի նպատակն է նպաստել ֆիլմերի գրախոսական ժանրի զարգացմանը Հայաստանում: Յուրաքանչյուր տարի փառատոնի մասնակիցները կարող են գրել իրենց գրախոսականները ֆիլմերի վերաբերյալ եւ ներկայացնել մրցույթին: Աշխատանքները գնահատում է պրոֆեսիոնալ ժյուրին` հաշվի առնելով ներկայացված աշխատանքների մասնագիտական հմտությունը:

Այս տարի մրցույթին ներկայացվել էր 20-ից ավելի աշխատանք: Հանձնաժողովի գնահատմամբ գլխավոր մրցանակին են արժանացել Սեգ Կիրակոսյանը եւ Արտակ Վարդանյանը: Նրանք գրախոսական էին ներկայացրել «Էմի» ֆիլմի վերաբերյալ եւ ժյուրիի գնահատմամբ արժանացել են հավասար միավորների:

«Ոգեւորիչ է տեսնել, որ փառատոնը նպաստում է ոչ միայն բրիտանական կինոարվեստի ներկայացմանը, այլեւ աջակցում գրախոսականի ժանրի զարգացմանը: Մեզ համար ուրախալի է, որ մրցույթին մասնակցում են ինչպես պրոֆեսիոնալ լրագրողները, այնպես էլ կինոսիրողները»,-ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը:

«Անչափ ոգեւորիչ է այն հանգամանքը, որ յուրաքանչյուր տարի թվով ավելի շատ մարդիկ են հետաքրքրվում եւ մասնակցում արդեն ավանդույթ դարձած Լավագույն գրախոսականի մրցույթին։ Շնորհավորում եմ հաղթողներին եւ մաղթում նորանաոր ձեռքբերումներ։  Հավատացած եմ, որ Beeline-ը նման նախաձեռնություններով, օգնում է մարդկանց կյանքը դարձնել ավելի լավը»,– նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Գլխավոր մրցանակից զատ երեք մասնակից` Շողեր Պետրոսյանը`«Լսիր ինձ, Մառլոն»,   Հասմիկ Լեյլոյանը` «Ծովախեցգետինը» եւ Սարգիս Սարուխանյանը`«Ծովախեցգետինը» ֆիլմերի գրախոսակնների համար արժանացել են խրախուսական մրցանակների:

Բոլոր աշխատանքները ներկայացված են «Կինոաշխարհ» կայքում:  Մրցանակները հաղթողներին կհանձնվի Բրիտանական ֆիլմերի փառատոնի փակման արարողության ընթացքում, որը տեղի կունենա մարտի 29-ին:

Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնը կազմակերպել էր Բրիտանական խորհուրդը Երեւանում Բրիտանական դեսպանատան եւ Beeline-ի աջակցությամբ: Փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline-ը:

Փառատոնի ինֆորմացիոն գործընկերներն են` Հանրային հեռուստաընկերությունը, Շողակաթ, Շանթ, Կենտրոն, Երկիր Մեդիա եւ Հ3 հեռուստաընկերությունները, Հանրային ռադիոն, Ռադիո Վանը, Ռադիո FM 105.5-ը, Իմ Ռադիո FM 103.8-ը, Ռադիո Երեւան FM 101.9-ը եւ AutoRadio FM 89.7-ը, Կինոաշխարհ կայքը եւ Սիվիլնեթը:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Բրիտանական ֆիլմերի փառատոնի ուշադրության կենտրոնում ֆիլմերի գրախոսականի ժանրի զարգացումն է”

Leave a Reply

Your email address will not be published.