Բրիտանական հատուկ ծառայությունները 20 տարի հետևել են նոբելյան մրցանակակիր Դորիս Լեսինգին

Բրիտանական հետախուզական ծառայություններն ավելի քան 20 տարի հետևել են գրականության ոլորտում նոբելյան մրցանակակիր գրող Դորիս Լեսինգին։ Նրա մասին հավաքվել է 5 հատոր պատմություն, որն այժմ հրապարակվել է և գտնվում է Ազգային արխիվում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

Հայտնի գրողի նկատմամբ լրտեսումը սկսվել է դեռևս 1944-ին։ Այդ ժամանակ նա իր ամուսնու՝ կոմունիստ Գոթֆրիդ Լեսինգի հետ ապրել է Հարավային Ռոդեզիայում (ներկայիս՝ Զիմբաբվե)։ Հատուկ ծառայությունները շարունակել են հետևել նրան նաև Մեծ Բրիտանիայում՝ մինչև 1964թ.։

Լրտեսման պատմության մեջ նշվում է, որ 1952-ին Լեսինգը բրիտանացի գրողների պատվիրակության կազմում այցելել է Խորհրդային միություն։

Լեսինգը Նոբելյան մրցանակի է արժանավել 2007-ին։ Նա հայտնի է եղել իր կոմունիստական և ֆեմինիստական հայացքներով։ Մահացել է 2013-ին։

Տարածել`
Share

You may also like...