Բրիտանական խորհուրդը՝ ՀայՖեստ փառատոնին

ՀայՖեստ ամենամյա միջազգային թատերական փառատոնին Բրիտանական խորհուրդն այս տարի ներկայացել է Փոքր թատրոնի հետ համագործակցությամբ: «Պար առանց սահմանների» ծրագրի շրջանակում բեմադրված «Մի լքիր ինձ» եւ «Կարոտահար» ներակայացումները հանդիսատեսին ներկայացվեցին ՀայՖեստ փառատոնի շրջանակում` ընդգրկվելով փառատոնի հիմնական ծրագրում:

«Մի լքիր ինձ» եւ «Կարոտահար» ներառական բեմադրությունները հանդիսատեսին ներկայացվեցին հոկտեմբերի երեքին եւ չորսին Փոքր թատրոնում: Ներկայացումները բեմադրվել էին Միացյալ Թագավորության Կանդուկո ներառական պարային խմբի հետ համատեղ: ՀայՖեստ փառատոնին ներկայացվելուց բացի դրանք ընդգրկվել են նաեւ Փոքր թատրոնի խաղացանկում:

Ներկայացումներում խաղում են հաշմանդամություն ունեցող եւ չունեցող դերասանները, որոնք ընդգրկված են նաեւ Բրիտանական խորհրդի «Պար առանց սահմանների» ծրագրում:

Այս տարի ՀայՖեստ փառատոնին բրիտանական մասնակցությունը նշանավորվեց նաեւ Շեքսպիրյան հանրահայտ «Գլոբուս» թատրոնի հյուրախաղերով: Հոկտեմբերի ութին հայ հանդիսատեսին ներկայացվեց «Համլետ» բեմադրությունը:  2014 թվականի ապրիլի 23-ին`Շեքսպիրի ծննդյան 450 ամյակի առթիվ թատրոնը մեկնարկել է հյուրախաղերն այս ներկայացմամբ` նպատակ ունենալով երկու տարվա ընթացքում այցելել աշխարհի բոլոր երկրները: Ներկայացումն արդեն խաղացվել է աշխարհի 120 երկրներում ավելի քանի 100.000 հանդիսատեսի առջեւ:

Ներկայացման ավարտից հետո Բրիտանական խորհուրդը կազմակերպել էր երեկույթ եւ ՀայՖեստ փառատոնի փակման արարողությունը, որի ընթացքում փառատոնի մասնակիցները, հայ դերասաններն ու «Գլոբուս» թատրոնի ներկայացուցիչները հնարավորություն ունեցան ծանոթանալու միմյանց հետ ու ստեղծել մասնագիտական կապեր հետագա հնարավոր համագործակցության համար:

Լուսանկարը` Զոյա Իգնատովայի

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Բրիտանական խորհուրդը՝ ՀայՖեստ փառատոնին”

Leave a Reply

Your email address will not be published.