Բրիտանական թանգարանի «Հնագույն Թուրքիա» սրահը վերանվանվել է «Անատոլիա և Ուրարտու»

Բրիտանական թանգարանի «Հնագույն Թուրքիա» սրահը վերանվանվել է «Անատոլիա եւ Ուրարտու»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Aid Armenia International հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Զեփյուռ Բատիկյանը, որը սրահի վերանվանման համար նախաձեռնել եւ հավաքել էր 12 հազար ստորագրություն:

«Իհարկե, ես կցանկանայի, որ այն կոչեին «Հայաստան» կամ «Հայկական լեռնաշխարհ», բայց սա առաջին քայլն էր դեպի արդարության վերականգնումը։

Շնորհակալ եմ առաջին հերթին լուսահոգի տիկին Կարինե Ղազինյանին՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանին, որն աջակցեց իմ այս նախաձեռնությանը, ինչպես նաեւ Մշակույթի նախարարին ու այն հայ եւ բրիտանացի պատմաբաններին, ովքեր ներդրում ունեցան այս գործում»,- գրել է Զեփյուռ Բատիկյանը:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Բրիտանական թանգարանի «Հնագույն Թուրքիա» սրահը վերանվանվել է «Անատոլիա և Ուրարտու»”

Leave a Reply

Your email address will not be published.