Բրազիլիայի դեսպանատունը չի թողնում ձանձրանալ. «Կարամուրու. Բրազիլիայի բացահայտումը» կատակերգության ցուցադրությունը

Հայաստանում Բրազիլիայի դեսպանատունը սկսել է հայտնի բրազիլացի ռեժիսոր Գել Արաեսի մի շարք ֆիլմերի ցուցադրությունը։ Բրազիլական կատակերգությունների ցուցադրությունը երեւանյան «The Club» ռեստորանում սկսվել է  «Կարամուրու. Բրազիլիայի բացահայտումը» («Caramuru: A Invenção do Brasil») ֆիլմով։ Հանդիսատեսը կարողացել է ֆիլմը վայելել բնօրինակի լեզվով՝ պորտուգալերեն (անգլերեն ենթագրերով)։

Հայաստանում Բրազիլիայի Արտակարգ եւ լիազոր դեսպան Էդսոն Դուարտե Մոնտեյրոն հայերեն ողջունել է հյուրերին եվ բրազիլական մշակույթի սիրահարներին ու նշել, որ երիտասարդ ռեժիսոր Գել Արաեսը հասցրել է բազմաթիվ մրցանակների արժանանալ։ Ներկայացնելով «Կարամուրու. Բրազիլիայի բացահայտումը» ֆիլմը՝ դիվանագետը նշել է, որ այս ֆիլմը երկրի պատմության սկզբի մասին է, բրազիլացիների եւ պորտուգալացիների առաջին շփումների։

Ամբողջ ֆիլմի ընթացքում զգացվում է ինչ-որ գաղտնիքի առկայությունը։ Ֆիլմի գլխավոր հերոսը պորտուգալացի նկարիչ, քարտեզների ձեւավորող Դիոգու Ալվարեսն է, որը նավի կործանման հետեւանքով հայտնվում է Բրազիլիայի ափին։  Նրան փրկում են հնդկացիական ցեղի առաջնորդ Իտապարիկան եւ նրա աղջիկները՝ Պարագուասուն եւ Մոեման։ Նրանք մեր հերոսին  «Կարամուրու» են կոչում։ Իսկ թե հետո ինչ է պատահում Դիոգուին եւ թե ինչ անհաջողությունների է նա բախվում, հնարավոր կլինի իմանալ՝ դիտելով թեթեւ եւ արկածային սյուժեով կատակերգությունը:

Տարածել`
Share

You may also like...