Համեղ խոհանոց Հելեն Ուդումյանի հետ

Շարունակում ենք  «Համեղ խոհանոց»-ի շրջանակում  ներկայացնել  հետաքրքիր և համեղ բաղադրատոմս:
Այս անգամ Ձեր սեղանին կմատուցվի արևադարձային ուտեստ՝ հավի կրծքամսով և բամիայով: Այն պատրաստելու համար մեզ կօգնի Դանիելան, որը պարզապես տնային տնտեսուհի է և շատ է սիրում  համեղ պատրաստել:
Բրազիլական ուտեստ հավի կրծքամսով և բամիայով
Ուտեստը պատրաստելու համար մեզ անհրաժաշետ է՝
Սոխ
Բուսայուղ
Պղպեղ
Հավի կրծքամիս
Սխտոր
Բամիա
Տոմատի Մածուկ
Կիտրոն
Աղ
Սև Պղպեղ
Դափնու տերև
Պատրաստման եղանակը՝ 
Կտրատել սոխը, սխտորը, կանաչ բիբարը, բամիան։ Հետո համեմում ենք հավի կրծքամիսը համեմունքներով` օգտագործելով աղ, սև պղպեղ, քիմիոն և դափնու տերև։ Համեմված Հավի կրքքամիսը կտրատում ենք մեծ կառաքուսի կտորներով և տապակում ձեթով թավայի մեջ։ Տապակելուց հետո հավը հանում ենք և նույն թավայի մեջ ավելացնում արդեն կտրատված սոխը, սխտորը, կանաչ բիբաչը, բամիան, տոմատի մածուկը։ Վրան ավելացնում մի փոքր ջուր և տապակում։ Մի փոքր տապակելուց հետո այդ զանգվածի վրա ավելացնել արդեն տապակած հավի կրքամիսը և 2 բաժակ ջուր ու շարունակել եփել մոտավորապես 5 րոպե, որից հետո ուտեստը պատրաստ է։
   Շարքի հեղինակ և վարող՝ Հելեն Ուդումյան
Խմբագրումը՝ Վ. Գիշյան
Տարածել`
Share

You may also like...