Բուքերի միջազգային մրցանակը ստացել է գրող Խան Կանգը՝ Հարավային Կորեայից

Գրականության ոլորտում Բուքերի միջազգային մրցանակը ստացել է գրող Խան Կանգը՝ Հարավային Կորեայից, հայտնում է մրցանակաբաշխության կայքը:
45-ամյա Խան Կանգը, որը գրականություն է դասավանդում Սեուլի արվեստների ինստիտուտում,,մրցանակը ստացել է իր «Բուսակերը» վեպի համար: Գրքի հեղինակն ու այն անգլերեն թարգմանող Դեբորա Սմիթը 25 հազարական դոլար կստանան:
Վեպը պատմում է մի կնոջ մասին, որը որոշում է բուսակեր դառնալ ու վեր է ածվում ծառի: Գիրքը երեք մասից է բաղկացած, Խան Կանգի հայրենիքում այն հրատարակվել է դեռ 11 տարի առաջ, հայտնում է «ՌԲԿ»-ն:
Բուքերի մրցանակաբաշխության կանոնները 2016-ին փոխվել են: Դրա հիմնադրման պահից՝ 2005-ից սկսած, մրցանակը շնորհում են երկու տարին մեկ անգամ, ընդ որում աշխատանքների համագումարով: Սակայն հիմա այն շնորհում են ամեն տարի ու կոնկրետ գրքի ու դրա թարգմանության համար: Գլխավոր մրցանակը կազմում է 50 հազար դոլար, մնացած նոմինանտները հազարական դոլար են ստանում:
- Previous Մարիինյան թատրոնի սոպրանո Հասմիկ Գրիգորյանն արժանացել է Միջազգային օպերային մրցանակի
- Next «Արտ Ֆեստ» փառատոնին մաղթում եմ անսպառ ներուժ. Նադեժդա Սարգսյան