Բուլղարիայում կկանգնեցվի Նժդեհի բրոնզաձույլ արձանը

Բուլղարիայի Պլիսկա քաղաքի «Կիրիլիցայի բակ» պատմամշակութային համալիրում կկանգնեցվի հայ պետական և ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի բրոնզաձույլ արձանը:

«Կանգնեցվելու է տարբեր ժողովրդների և երկրների ականավոր գործիչների ավելի քան 80 հուշարձան: Հայ ժողովուրդը ներկայացված կլինի ականավոր գործիչ և փիլիսոփա Գարեգին Նժդեհի արձանով»,-ասել է համալիրի ստեղծման հեղինակ և բուլղարաբնակ գործարար Կարեն Ալեքսանյանը, հայտնում է Rusarminfo-ն:

 

Աղբյուրը` armfvn.com

Տարածել`
Share

You may also like...